top of page

20-02-2018 15:00 | Հայաստան | Ասուլիս «Նոյյան Տապան»-ում
Փետրվարի 20-ին ժամը 15.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս։

Թեման՝ ««Հյուսիս-արևելյան դարպասներ» ծրագրի (Մատաղիսի եկեղեցու վերականգնման) ներկայիս փուլը. Հայաստանի և Արցախի պատկան մարմինների վերաբերմունքը ծրագրի իրականացման գործընթացում. աջակցություն և խոչընդոտներ. փետրվարի 25-ին «Արամ Խաչատրյանի» անվան համերգասրհում կայանալիք «Արցախը մենք ենք» խորագրով բարեգործական համերգը. նպատակը և մասնակիցները. նախաձեռնության հետագա անելիքները»։

Բանախոսներն են՝
Վարդուհի Գասպարյան - «Վիվարտ» ՄՀԿ նախագահ «Հյուսիս-արևելյան դարպասներ» ծրագրի նախաձեռնող

Նազելի Գրիգորյան - Աշուղ Նազելի հեղինակ, «Հյուսիս-արևելյան դարպասներ» ծրագրի հոգաբարձուների խորհրդի անդամ

Սամսոն Մուրադյան - Արտ Մշակույթի կենտրոնի ղեկավար

Արման Կարապետյան (Արմանի)-Հեղինակ-կատարող, լրագրող, հաղորդավար, ‹‹Հանդես›› փրոդաքշնի հիմնադիր տնօրեն:

Գայանե Մադոյան - Վաղարշապատ երգի և պարի թատրոնի գեղ. ղեկավար

Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին:

http://nt.am/am/events/28405/

Եթե ձեր երեխան տաղանդավոր է և սիրում է երգել, պարել,ասմունքել կամ նկարել ապա Արտ մշակույթի կենտրոնը բոլորին սիրով հրավիրում է ընդունելության հետևյալ բաժիններւմ՝ նկարչական խմբակ , թատերական խմբակ , աշխարհի ժողովուրդների պարեր և պար-ֆիտնես: Նկարչական խմբակի և աշխարհի ժողվուրդների պարերի խմբակում ընդունելությունը սկսվում է  4 տարեկանից, թատերական խմբակում 10 տարեկանից  իսկ պար-ֆիտնես բաժնում՝  18-ից սկսած :

Արտ  մշակույթի կենտրոնի
ընդունելությունը սկսվել է....

Արտ  տեղեկատուի հիմնադրման հիմք է հանդիսացել 2009 թվականի՝ հոկտեմբերի 14-ից գործող <<Թատրոնը և մենք>> նախագիծը , որը 2014 թվականից վերանվանվեց որպես Արտ Տեղեկատու:

Միակ  անվճար  տեղեկատուն, այսուհետ նաև  օնլայն  տարբերակով,  որը  ամեն ամսվա  կտրվածքով  Ձեզ  է  ներկայացնում  Երևանի  բոլոր  թատրոնների խաղացանկերը  պահելով  մշտական կապը հանդիսատեսի  և  թատրոնի  միջև: Միաժամանակ  տեղեկացնելով Հայաստանյան  մշակույթային  կյանքի բոլոր  նորություններին  և  կարևոր իրադարձություններին:

Երեկ՝ Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի ունեցավ <<Վիվարտ>> ՄՀԿ կողմից ՝ Վարդուհի Գասպարյանի գլխավորությամբ <<Հյուսիս-արևելյան դարպասներ>> ծրագրի շրջանակներում կազմակերպված << Արցախը մենք ենք>> բարեգործական համերգը,որի ողջ հասույթը պետք է տրամադրվի ՜ Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցու վերակառուցմանը, հյուսիս-արևելյան դարպասներ պուրակի կանաչապատմանը, ,բոլոր ժամանակների հերոսներին նվիրված խաչքարի տեղադրմանն ու թանգարանի բացմանը:Այս անգամ բարեգործական համերգին միացել էին՝ <<Դիրքապահ>> Քառօրյա պատերազմի մասնակիցների միավորումը, Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը, Ֆիդայինների միությունը: Վերջիններիս կողմից նախագծի մշտական աջակիցներին՝ <<Արտ>> մշակույթի կենտրոնի տնօրեն՝ Սամսոն Մուրադյանին, Արման Կարապետյանին <<Վիվարտ>> ՄՀԿ նախագահ՝ Վարդուհի Գասպարյանին պարգևատրեցին <<Մատաղիս>> մեդալներով և հանձնեցին շնորհակալագրեր:

bottom of page