top of page
<<ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ>> ֆիլմ-շոու-ներկայացում
Դեկտեմբերի 24-ին՝ նախկին երկաթուղայինների մշակույթի պալատը լեփ-լեցուն էր․ երկարատև դադարից հետո բեմում՝ Արտ Մշակույթի Կենտրոնի տաղանդավոր երեխաներն էին։ Բոլորն անհամբեր սպասում էին ներկայացման սկսվելուն, և իզուր չէր․ ներկայացումն իր ֆորմատով տարբերվող էր։ Արտ Մշակույթի Կենտրոնի տնօրեն՝ Սամսոն Մուրադյանի խոսքերով, նման ներկայացում ցուցադրվում էր առաջին անգամ,ջանք չէր խնայվել ,աշխատել էին յուրաքանչյուր կերպարի վրա, որպեսզի այսօր տեսնեն լավ արդյունք։ Ֆիլմ-շոու-ներկայացում, այսպիսին էր <<Չի՛ կարելի>> ներկայացման ֆորմատը, որը սկսվեց  կարճամետրաժ ֆիլմով, այնուհետև բեմ դուրս եկան երեխաներն իրենց մարմնավորած կերպարներով և ցուցադրեցին ներկայացումը, որն ավարտվեց նորից ֆիլմով։ Թե՛ ֆիլմում, թե՛ ներկայացման մեջ ներգրավված էին մշակույթի կենտրոնի բոլոր սաները։ Ներկայացումից հետո բոլոր մասնակիցները, Արտ Մշակույթի Կենտրոնի տնօրեն՝ Սամսոն Մուրադյանի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով։ Իսկ վերջում հանդիսատեսի համար մշակույթի կենտրոնի՝ նկարչական խմբակի փոքրիկները պատրաստել էին անակնկալ-ցուցադրություն, որի բոլոր նկարների հեղինակները հենց իրենք էին։

Եթե ձեր երեխան տաղանդավոր է և սիրում է երգել, պարել,ասմունքել կամ նկարել ապա Արտ մշակույթի կենտրոնը բոլորին սիրով հրավիրում է ընդունելության հետևյալ բաժիններւմ՝ նկարչական խմբակ , թատերական խմբակ , աշխարհի ժողովուրդների պարեր և պար-ֆիտնես: Նկարչական խմբակի և աշխարհի ժողվուրդների պարերի խմբակում ընդունելությունը սկսվում է  4 տարեկանից, թատերական խմբակում 10 տարեկանից  իսկ պար-ֆիտնես բաժնում՝  18-ից սկսած :

Արտ  մշակույթի կենտրոնի ընդունելությունը սկսվել է....
ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ 2018 թ. մարտի 31-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը

Մրցանակաբաշխությունը կիրականացվի հետևյալ անվանակարգերում.

◆ Դասական ժանրում լավագույն երաժշտախումբ
◆ Դասական ժանրում լավագույն երաժիշտ-կատարող (վոկալ, գործիք)
◆ Դասական ժանրում լավագույն ալբոմ
◆ Լավագույն համերգային նախագիծ

◆ Ժողովրդական ժանրում լավագույն երաժշտախումբ
◆ Ժողովրդական ժանրում լավագույն երաժիշտ-կատարող (վոկալ, գործիք) 
◆ Ժողովրդական ժանրում լավագույն ալբոմ 
◆ Լավագույն համերգային նախագիծ

Մասսայական (POP) ժանրում.
◆ Լավագույն երգիչ, երգչուհի 
◆ Լավագույն ռոք խումբ
◆ Լավագույն ջազ խումբ կամ կատարող
◆ Լավագույն ալբոմ
◆ Լավագույն համերգային նախագիծ
◆Տարվա հիթ
◆Տարվա հայտնություն

◆ Լավագույն տեսահոլովակ // բոլոր ժանրերի համար //

Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել 2017 թ. ընթացքում երաժշտական տարբեր ժանրերում իրականացված ծրագրեր, ստեղծագործող անհատ կատարողներ և խմբեր, ձայնագրման ստուդիաներ, հեռուստաընկերություններ և ռադիոընկերություններ:

Մրցանակաբաշխությանը մասնակցելու հայտ կարող են ներկայացնել ինչպես իրավաբանական (պետական և մասնավոր կազմակերպություններ), այնպես էլ ֆիզիկական անձիք (ստեղծագործողներ, կատարողներ, պրոդյուսերներ և այլք):

Մրցանակաբաշխության արդյունքները կամփոփեն մրցութային հեղինակավոր հանձնաժողովները:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն ներկայացված հայտերի հիման վրա: Մրցույթին կմասնակցի այն անվանակարգը, որին ներկայացված է առնվազն երկու հայտ:
Հայտը պետք է ներկայացվի համաձայն կից ձևաչափի` / http://mincult.am/home-1-3924-page-0.html / : Ներկայացված նյութերը հայտատուին չեն վերադարձվելու:

Մրցանակաբաշխության մասնակցության հայտերն ընդունվում են 2017 թ. դեկտեմբերի 18-ից մինչև 2018թ. փետրվարի 28-ը, ժամը 10:00-ից մինչև 17:00` բացի շաբաթ և կիրակի օրերից, ՀՀ մշակույթի նախարարությունում (հասցեն` Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 6-րդ հարկ 609 սենյակ)
☎️Հեռախոսահամար՝ 011 585 196 
👨🏻‍💻Էլեկտրոնային հասցե` tsitsernak.award@gmail.com:

Փետրվարի 28-ին, ժամը 14.00-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում առաջին անգամ կցուցադրվի «Մարտիրոս Սարյան» ֆիլմում ստեղծված «Ծաղիկներ» եզակի աշխատանքը՝ պատկերված ապակու վրա:

Նախատեսվում է ֆիլմի ռեժիսոր Լաերտ Վաղարշյանի հուշերից և ֆիլմի մասին արձագանքներից կազմված՝ «Սարյանը նկարում է ծաղիկներ» գրքի և «Մարտիրոս Սարյան» փաստավավերագրական ֆիլմի տեսասկավառակի շնորհանդես, ինչպես նաև ֆիլմի ստեղծման ընթացքում արված լուսանկարների, Սարյանի աշխատանքների ցուցադրություն:

«Մարտիրոս Սարյան» փաստավավերագրական ֆիլմը 1965 թվականին ստեղծվել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, ռեժիսոր՝ Լ. Վաղարշյան, տեքստի հեղինակ՝ Ի.Էրենբուրգ, երաժշտության հեղինակ՝ Ղ. Սարյան:

Մուտքը՝ տոմսով:

Ցուցադրությունը կշարունակվի մինչև մարտի 7-ը։

Թողարկվել է Զավեն Հարոյանի հեղինակած ինտերակտիվ,

ինտելեկտուալ սեղանի խաղը՝ «Կինոգետը»

(https://www.facebook.com/armkinoget/), որը երաշխավորված

է ՀՀ մշակույթի նախարարության կողմից։ 
Խաղի նպատակն է հետաքրքիր, մատչելի և նորարարական

եղանակով հատկապես դեռահասների և երիտասարդների

շրջանում հետաքրքրություն առաջացնել հայկական ֆիլմերի

նկատմամբ, դրանով նպաստել ֆիլմերի տարածմանը։ 
Կրթական բաղադրիչը մեկտեղված է ժամանցային բաղադրիչի

հետ՝ ապահովելով ինտերակտիվությունը։
«Կինոգետ» նախագիծը կարող է դառնալ հայկական կինոյի

հանրահռչակման կարևոր գործիք:
Խաղը պարունակում է առավել հայտնի հայկական 70 կինոնկարից

կազմված 328 խաղաքարտ, ֆիլմացանկերի գրքույկ (2 օրինակ),

ինչպես նաև խաղի կանոնները։

Խաղաքարտերում հետևյալ պահանջներն են1. գուշակել ֆիլմն,

ըստ նշված արտահայտության (150 հատ),
2. շարունակել հանրաճանաչ դարձած թևավոր խոսքը (60 հատ),
3. ըստ ներկայացված նկարի, գուշակել կերպարն ու ֆիլմը

(30 հատ),
4. ըստ ներկայացված երաժշտության, գուշակել ֆիլմը (30 հատ),
5. ըստ բանալի-բառերի (keyword) ֆիլմը հուշել թիմակիցներին (30 հատ), 6. թվարկել դերասանի մասնակցությամբ ֆիլմերը (28 հատ):

Խաղաքարտերն ունեն միավորներ, ինչպես նաև տարբեր միավորանոց հուշումներ, որոնք սակայն կնվազեցնեն խաղաքարտի միավորները: Որպես հուշում են ծառայում համապատասխան ֆիլմը, սյուժեն, կերպարը, դերասանը, լրացուցիչ բառը, արտահայտությունը կամ երաժշտությունը և այլն:

Խաղի ինտերակտիվությունն ապահովում են խաղաքարտերում ներառված QR կոդերը, որոնք հեռախոսի կամ պլանշետի վրա ներբեռնված QR կոդ կարդացող ցանկացած հավելվածի միջոցով սկանավորվելուց հետո ցույց կտան համապատասխան խաղաքարտի պահանջի ու պատասխանի մասին տեղեկություն: Ֆիլմացանկի բոլոր ֆիլմերը ևս պարունակում են QR կոդեր, որոնք կրում են հայկական կինոնկարների վերաբերյալ կարևոր տեղեկություններ։

Այսօր երեկոյան «Արամ Խաչատրյան» համերգասրահում կտրվի մեր ժամանակների մեծագույն երաժիշտներից մեկի՝ լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու փառատոնի մեկնարկը։
ՀՀ մշակույթն նախարար Արմեն Ամիրյանն այս առիթով հրավիրված ասուլիսում ասաց, որ յուրաքանչյուրի համար մեծ պատիվ և ուրախություն է գտնվել մեր ժամանակների լավագույն երաժիշտներից մեկի կողքին և հյուրընկալել նրան, առավել ևս հյուրընկալել նրա հոբելյանի առթիվ.
«Հոբելյանական տարվա ընթացքում աշխարհի տարբեր երկրներում նշվելու է մաեստրոյի 85-ամյակը, և մեզ համար մեծ պատիվ է, որ հոբելյանական միջոցառումների շարքը սկսվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանից։ Քշիշտոֆ Պենդերեցկին համաշխարհային մեծության աստղ է, մարդ, որն իր երաժշտությամբ կարողացավ փոխել աշխարհը, մարդ, որն իր արվեստով գունավորեց մեր կյանքն ու ապագան»,- ասաց Արմեն Ամիրյանը։
ՀՀ մշակույթի նախարարը մեջբերեց նաև մի հատված Քշիշտոֆ Պենդերեցկու հարցազրույցից, որտեղ մաեստրոն ընդգծել է, որ իր ստեղծագործական աշխարհի վրա լրջագույն ազգեցություն են ունեցել երկու կոմպոզիտորներ՝ Բախը և Կոմիտասը։ Պենդերեցկին նաև ավելացրել է` զարմանալի և յուրահատուկ երևույթ է, երբ կոմպոզիտորը նաև հերոս է, իսկ Կոմիտասը հենց այդպիսին է։
Ինքը՝ Քշիշտոֆ Պենդերեցկին ասաց, որ իր համար կարևոր է այն հանգամանքը, որ Հայաստանում նման փառատոն է տեղի ունենում. «Ես տիկնոջս հետ միշտ սիրով եմ ժամանում Հայաստան։ Հայաստան գալով՝ ես լսում եմ հիանալի երաժշտություն ամենաբարձր մակարդակով, և ամենակարևորը՝ հրաշալի մարդկանց ենք այստեղ հանդիպում։ Ես զգում եմ ինձ այստեղ՝ ինչպես տանը։ Ցավում եմ, որ միայն հայոց լեզվին չեմ տիրապետում»։
Պատասխանելով հայկական թեմաներով իր ստեղծագործությունների մասին լրագրողի հարցին՝ կոմպ
ոզիտորը նշեց, որ հայկական արմատներ ունի. տատը Սպահանից էր։ Մի քանի տարի առաջ գրել է ստեղծագործություն. 3-րդ սաղմոսը՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին։
«Ամեն անգամ Հայաստանում ունկնդրում եմ իմ գործերը։ Հրաշալի դիրիժորներ ունեք, որոնց ղեկավարությամբ ներկայացվում են իմ ստեղծագործությունները, և ես նրանց շատ շնորհակալ եմ դրա համար»,- ընդգծեց մաեստրո Պենդերեցկին, կոմպոզիտոր, որը տարեկան մոտ 60 կոնցերտ է գրում և խոստովանում է, որ ծրագրերը բավական շատ են։
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի և Քշիշտոֆ Պենդերեցկու մամուլի ասուլիսը կայացավ Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում։ Մինչ ասուլիսի մեկնարկը Պենդերեցկին եղևնի տնկեց երաժշտական դպրոցի բակում, այնուհետև շրջայց կատարեց կրթօջախում։
Պենդերեցկուն նվիրված փառա
տոնը տեղի կունենա փետրվարի 13-17-ը։ Փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։ Հոբելյանական փառատոնը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը։
Փետրվարի 13-17-ը Երևանում անցկացվելիք փառատոնային չորս համերգների ընթացքում կներկայացվեն Պենդերեցկու սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները։ Ընդ որում, դրանցից շատերը Հայաստանում կկատարվեն առաջին անգամ։ Պենդերեցկու փառատոնն իր շուրջն է համախմբել հայաստանյան տարբեր կոլեկտիվներ. ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան), Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան), ինչպես նաև՝ արտասահմանից ժամանած անվանի մենակատարներ։


Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի
հասարակայնության հետ կապերի բաժին
(093) 517112

Էլ. հասցե՝ media@bemproduction.am
Այցելե´ք մեր պաշտոնական կայքէջը՝ www.syoa.am

«Իտալիայի ժամանակակից արվեստի հիմնադրամի նախաձեռնությամբ ու ՀՀ մշակույթի նախարարության և Իտալիայի մշակութային ժառանգության, մշակութային գործունեության և տուրիզմի նախարարության, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ , Հայաստանում առաջին անգամ կբացվի «Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես. Հայաստան 2018» խորագրով»:
2018-ի սեպտեմբերի 25-ին Երևանում կայանալիք հայ-իտալական մշակութային աննախադեպ նախաձեռնության մասին այսօր հայտարարեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Մամուլի ասուլիսին ներկա ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջովանի Ռիչուլին նախաձեռնությունը որակեց չափազանց կարևոր՝ մշակութային հարուստ անցյալ ունեցող այնպիսի երկրների համար, ինչպիսիք են Հայաստանն ու Իտալիան:

«Մենք միշտ խոսում ենք մշակութային անցյալից: Սա մի միջոց է, որով խոսելու ենք ներկայի մասին՝ մշակույթի լեզվով»,-ասաց Իտալիայի դեսպանը:

«Այն, ինչ նախկինում ընդամենը միտք էր, այսօր արդեն նախագիծ է». «Շաուլա Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի համահիմնադիր Ալբերտո Կալիոստրոն ներկայացրեց սպասված նախագծի լոգոյի իմաստը՝ գրկախառնված երկու մարդ. մեկը՝ հյուրընկալ Հայաստանը, որն իր գիրկն է առնում աշխարհի տարբեր անկյուններից այցելած հյուրերին:
«Դարավոր պատմություն ու մշակույթ ունեցող երկու երկիր, որոնք նաև քրիստոնեության օրրան են: Հայաստանի ու Իտալիայի միջև եղած այս կապից ծնված գաղափար, որը կտարածվի նաև բոլոր մայրցամաքներում». Իտալիայի ժամանակակից արվեստի հիմնադրամի գլխավոր տնօրեն Ստեֆանո Ապուցցոյի մեկնաբանությունն էր:

Ցուցահանդեսի հայաստանյան համադրող Մարինա Հակոբյանի խոսքով, մշակութային յուրաքանչյուր նախագիծ ունի, կամ առնվազն՝ պե՛տք է ունենա կոնկրետ նշանակետ, գաղափար, իմաստ՝ ի՞նչ նպատակով է այն կազմակերպվում, ի՞նչ նորություն է բերելու, ի՞նչ ներդրում է ունենալու մշակութային ասպարեզում:
«20-րդ դարը նշանավորվեց 1900 թվականին Փարիզում բացված համաշխարհային ցուցահանդեսով: Այն ունեցավ շուրջ 50 միլիոն այցելու, որը երկար տարիներ չգերազանցված էր: Մասնակցում էր 75 հազար արվեստագետ՝ 35 երկրից: Եվ ի՞նչ բերեց համաշխարհային այս ցուցահանդեսը՝ «մոդեռն» ոճ ամբողջ աշխարհին: Այսինքն, այն ուներ իր առաքելությունը, որը և կատարեց»:
Ըստ համադրողի, Երևանում կայանալիք ցուցահանդեսը ևս ունի առաքելություն ու կոնկրետ նշանակետ՝ մշակութային տարբեր մտածողությունները համախմբել ու տեսնել մեկ հարթակում: Ցուցահանդեսի ողջ ընթացքում Հայաստանի պատմությունն ու մշակույթը կներկայացվի տարբեր երկրներում: Այդպիսով, տեղի կունենա նաև մշակութային փորձի փոխանակում: Մարինա Հակոբյանի բնորոշմամբ՝ հրաշալի հնարավորություն մեկ անգամ ևս ամրապնդելու մշակութային կապերը ոչ միայն Իտալիայի, այլև տարբեր երկրների հետ:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը միջոցառումը կարևորում է մի քանի պատճառով.
«Այս ցուցահանդեսի միջոցով Հայաստանը հնարավորություն կունենա ներկայացնելու իր արվեստը և ծանոթանալու այն ամենին, ինչ կատարվում է համաշխարհային ասպարեզում: Միջոցառումը խիստ ներկայացուցչական է, քանի որ ակնկալում ենք արվեստագետների հոսք աշխարհի ամենատարբեր երկրներից: Սեպտեմբերի 25 – ից հոկտեմբերի 25-ն անցկացվող այս միջոցառումը համընկնում է հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի օրերին: Այդ առիթով Հայաստան այցելած մեր հյուրերին, նաև ցուցահանդեսի միջոցով, կարող ենք ցույց տալ, որ Հայաստանն իր ուրույն դերն է տեսնում գլոբալ աշխարհում՝ նաև մշակույթի միջոցով»,-ասաց Ռոբերտ Հարությունյանը:

Սեպտեմբերին կայանալիք ցուցահանդես-փառատոնն իր տարբեր բաժիններով բաշխված կլինի մայրաքաղաքի խոշորագույն մշակութային օջախներում: Դրանց թվում են՝ Երևանի օպերային թատրոնը, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, Հայաստանի նկարիչների միության ցուցասրահը և այլն:
Լայնածավալ ծրագիրը կընդգրկի կերպարվեստի բոլոր տեսակները: Ծրագրի կոնցեպտուալ հիմքում բազմաժանրությունն է և մշակութային տարբեր մտածողությունների համադրումը:
Ցուցահանդեսը կուղեկցվի մշակութային տարբեր միջոցառումներով, կհրատարակվի ալբոմ-պատկերագիրք:
Նախագիծն իրականացվում է «Շաուլա Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի հետ համատեղ, որի գրասենյակը՝ այսուհետ պատասխանատու վերոնշյալ ցուցահանդեսի համար, կտեղակայվի «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի 4-րդ հարկում: Գրասենյակը բաց կլինի 2018թ. մարտի 1-ից:
Առավել մանրամասն տեղեկատվության և ցուցահանդեսին մասնակցության հայտը լրացնելու համար խնդրում ենք այցելելwww.icaearmenia.org կայք: Հայտերն ընդունվում են 2018թ. մարտի 1-ից ապրիլի 31-ը:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ փետրվարի 17-21-ը «IBBY Հայաստանի» և «Արտբրիջ» գրախանութի գործընկերությամբ կազմակերպում է «Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառը», որին կմասնակցեն ՀՀ մի շարք հրատարակչություններ և գրքին առնչվող կազմակերպություններ: Տոնավաճառի համաժամանակյա միջոցառումները կիրականացվեն գրադարանի ճեմասրահում, դահլիճում և սրահներում:

Տոնավաճառի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա փետրվարի 19-ին, ժամը 14:00-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ճեմասրահում:

Տոնավաճառի շրջանակում նախատեսված են գրքի ցուցահանդես-վաճառք, անհատական և խմբային այցելություններ, զրույցների, տեսությունների շարքեր, «Տարվա հոբելյարներ», «Երևանը և երևանցիները» խորագրերով էլեկտրոնային ծանոթացումներ, երաժշտական խմբային ունկնդրումներ, էքսկուրսիաներ, մուլտֆիլմերի դիտումներ, բարձրաձայն և ընտանեկան ընթերցանություն:

Մշակութային ծրագրում կիրականացվեն գրադարանի հեղինակային «Հեքիաթի դեսպաններ» խորագրով հեքիաթապատումները, որոնց ընթացքում օտարազգի դիվանագետները և հայ անվանի արվեստագետները փոքրիկներին կներկայացնեն համաշխարհային և ազգային հեքիաթներ:

Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, կշեշտադրվի «Նվեր զինվորին» գրքի նվիրատվության ակցիան, որի ընթացքում սահմանվելիք 20% զեղչով գնված նախընտրելի գիրքը կարելի է ընծայագրել հայ զինվորին. օրվա խորհրդին համահունչ նախատեսվում են թումանյանական մոտիվներով մուլտֆիլմերի դիտումներ, վիկտորինա, գրական խաղեր, ունկնդրումներ՝ «Թումանյանը երգերի մեջ» խորագրով: Փետրվարի 21-ին կկազմակերպվեն Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված պոեզիայի ժամ, զրույցներ, գրական, մտավոր և ուսուցողական խաղեր և ընտանեկան ընթերցանություն:

Տոնավաճառին ընդառաջ գրադարանը հայտարարել էր մանկական ստեղծագործությունների մրցույթ, որի աշխատանքները կշարունակվեն հավաքագրվել նաև փետրվարին:

Տոնավաճառի արդյունքները կամփոփվեն փետրվարի 21-ին՝ օրվա ավարտին:

20-02-2018 15:00 | Հայաստան | Ասուլիս «Նոյյան Տապան»-ում
Փետրվարի 20-ին ժամը 15.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս։

Թեման՝ ««Հյուսիս-արևելյան դարպասներ» ծրագրի (Մատաղիսի եկեղեցու վերականգնման) ներկայիս փուլը. Հայաստանի և Արցախի պատկան մարմինների վերաբերմունքը ծրագրի իրականացման գործընթացում. աջակցություն և խոչընդոտներ. փետրվարի 25-ին «Արամ Խաչատրյանի» անվան համերգասրհում կայանալիք «Արցախը մենք ենք» խորագրով բարեգործական համերգը. նպատակը և մասնակիցները. նախաձեռնության հետագա անելիքները»։

Բանախոսներն են՝

Վարդուհի Գասպարյան - «Վիվարտ» ՄՀԿ նախագահ «Հյուսիս-արևելյան դարպասներ» ծրագրի նախաձեռնող

Նազելի Գրիգորյան - Աշուղ Նազելի հեղինակ, «Հյուսիս-արևելյան դարպասներ» ծրագրի հոգաբարձուների խորհրդի անդամ

Սամսոն Մուրադյան - Արտ Մշակույթի կենտրոնի ղեկավար

Արման Կարապետյան (Արմանի)-Հեղինակ-կատարող, լրագրող, հաղորդավար, ‹‹Հանդես›› փրոդաքշնի հիմնադիր տնօրեն:

Գայանե Մադոյան - Վաղարշապատ երգի և պարի թատրոնի գեղ. ղեկավար

Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։

Երեկ՝ Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի ունեցավ <<Վիվարտ>> ՄՀԿ կողմից ՝ Վարդուհի Գասպարյանի գլխավորությամբ <<Հյուսիս-արևելյան դարպասներ>> ծրագրի շրջանակներում կազմակերպված << Արցախը մենք ենք>> բարեգործական համերգը,որի ողջ հասույթը պետք է տրամադրվի ՜ Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցու վերակառուցմանը, հյուսիս-արևելյան դարպասներ պուրակի կանաչապատմանը, ,բոլոր ժամանակների հերոսներին նվիրված խաչքարի տեղադրմանն ու թանգարանի բացմանը:Այս անգամ բարեգործական համերգին միացել էին՝ <<Դիրքապահ>> Քառօրյա պատերազմի մասնակիցների միավորումը, Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը, Ֆիդայինների միությունը: Վերջիններիս կողմից նախագծի մշտական աջակիցներին՝ <<Արտ>> մշակույթի կենտրոնի տնօրեն՝ Սամսոն Մուրադյանին, Արման Կարապետյանին <<Վիվարտ>> ՄՀԿ նախագահ՝ Վարդուհի Գասպարյանին պարգևատրեցին <<Մատաղիս>> մեդալներով և հանձնեցին շնորհակալագրեր:

bottom of page